Ֆրանսիայի և Միացյալ նահանգների նախագահներ Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև 2020թ․ ամռանը նախատեսված Մեծ Յոթնյակի հանդիպումը։ 

Հեռախոսազրույցից հետո Ելիսեյան պալատից հայտնել են, որ Էմանուել Մակրոնը հայտնել է իր պատրաստակամությունն անձամբ մասնակցելու հանդիպմանը, եթե կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սանիտարական իրավիճակը դա թույլ տա։

 

Աղբյուրը՝ france24.com:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի