Եվրախորհրդարանում քննարկելու են ԵՄ և ԱլԳ երկրների, այդ թվում՝ ՀՀ-ի համար ռոումինգի վերացումը
 |shantnews.am|
20:40 - 20 մայիսի, 2020

Եվրախորհրդարանում քննարկելու են ԵՄ և ԱլԳ երկրների, այդ թվում՝ ՀՀ-ի համար ռոումինգի վերացումը |shantnews.am|

shantnews.am:

Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովը խորհրդարանին ներկայացրել է եզրակացություններ, որոնք քննարկման առարկա պետք է դառնան Եվրամիության հունիսյան գագաթնաժողովի ժամանակ։ Դրանց ներկա են լինելու նաև ԵՄ արևելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ Հայաստանի, ղեկավարները։

Եզրակացությունների մեջ ներառված են հետևյալ առաջարկները․

  • ԱլԳ պետությունների ֆինանսավորման մեծացում,
  • Ընդունում, որ ոչ բոլոր երկրներն են հավասարաչափ հետաքրքրված ԵՄ հետ կապերի սերտացումով,
  • Եվրամիությանը և ԱլԳ երկրների տարածքում ռոումինգի վերացում։

Ենթադրվում է, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որ անցկացվելու է հունիսին, սկզբունքային հարցերի պատասխաններ է տալու կազմակերպության և գործընկերների մերձեցման վերաբերյալ։

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել