Երևանի N49 մանկապարտեզն այսօր չի բացվել. աշխատակիցներից մեկը ջերմություն է ունեցել, բոլորը կորոնավիրուսի թեստ են հանձնել |armtimes.com|
14:25 - 20 մայիսի, 2020

Երևանի N49 մանկապարտեզն այսօր չի բացվել. աշխատակիցներից մեկը ջերմություն է ունեցել, բոլորը կորոնավիրուսի թեստ են հանձնել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի Նորաշեն թաղամասի թիվ 49 մանկապարտեզն այսօր իր դռները չի բացել երեխաների առաջ: Վերաբացման նախապատրաստական աշխատանքների ժամանակ աշխատողներից մեկի ջերմությունը բարձր է եղել: Դա արձանագրելուց հետո որոշվում է կայացվել թեստավորել ողջ անձնակազմին՝ կորոնավիրուսի վարակի առկայությունը հաստատելու կամ հերքելու համար:

«Թեստերի պատասխանները դեռ չկան»,-  հարցմանն ի պատասխան՝ նշեց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գեւորգյանը: Նա ընդգծեց, որ մանկապարտեզի վերաբացման հետ կապված քննարկումներ կսկսեն, երբ ստանան թեստերի պատասխանները:

Կորոնավիրուսի առկայությունը հաստատվելու պարագայում, բնականաբար, անհրաժեշտ կլինի ձեռնարկել անվտանգության մի շարք միջոցառումներ, մանկապարտեզի վերաբացումը, թերեւս շուտ չի լինի: «Բայց հուսանք, որ թեստի պատասխանը դրական չի լինի, եւ մանկապարտեզն այդ պարագայում շուտով կշարունակի իր գործունեությունը: Ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող, դա մեզանից կախված հարց չէ, բժշկական-մասնագիտական հարց է, որ Առողջապահության նախարարությունն է որոշում»,- նշեց Գեւորգյանը:

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկոողոսյանը, հարցերին պատասխանելով, նշեց, որ յուրաքանչյուր առանձին դեպքի համար որոշում է կայացվում՝ ելնելով մի շարք պայմաններից: 

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել