Փոստով դեղեր ստանալու վերաբերյալ նախագիծը դրական եզրակացություն ստացավ |pastinfo.am|
13:36 - 20 մայիսի, 2020

Փոստով դեղեր ստանալու վերաբերյալ նախագիծը դրական եզրակացություն ստացավ |pastinfo.am|

ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով կարող է ներմուծվել դեղ՝ կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն։

«Այսինքն՝ քաղաքացին թույլտվություն կունենա փոստով ստանալ այն դեղերը, որոնք Հայաստանում կամ գրանցված չեն, կամ գրանցված են, բայց նախարարության բազաներում այս պահին վաճառքի համար չկան»,-ասաց Գաբրիելյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել