«Ադեկվադ» միաբանության մոտ 20 աջակից բերման է ենթարկվել ոստիկանության մոտից |aysor.am|
13:05 - 20 մայիսի, 2020

«Ադեկվադ» միաբանության մոտ 20 աջակից բերման է ենթարկվել ոստիկանության մոտից |aysor.am|

aysor.am:«Ադեկվադ» միաբանության անդամներից մոտավորապես 20 հոգի բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, լրագրողների հետ զրույցում ասաց միաբանության ներկայացուցիչ Լիլիթ Թումանյանը։

«Պաշտոնական բացատրությունն այն է, որ չեն ենթարկվել պարետի որոշմանը, բայց ես տեղյակ եմ, որ միաբանության անդամները պահպանել են սոցիալական հեռավորություն։ Չի եղել որևէ խախտում, հակառակը, ոստիկաններն են ավելի շատ», - ասաց Լիլիթ Թումանյանը։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքի մուտքի մոտ տեղի է ունենալու «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի մամուլի ասուլիսը։ 

«Ադեկվադը» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին միաբանությանը դեռևս անհայտ գործի շրջանակում բացատրություն տալու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել