Հայաստանը հարգում է հույն նահատակաների հիշատակը. Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության օրն է

 |armenpress.am|
22:33 - 19 մայիսի, 2020

Հայաստանը հարգում է հույն նահատակաների հիշատակը. Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության օրն է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը, եղբայրական հույն ժողովրդի հետ ի համերաշխություն, հարգում է Օսմանյան Թուրքիայի կողմից սպանված հույն նահատակների և անմեղ զոհերի հիշատակը: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարարությունը «Թվիթեր»-ի էջում՝ Պոնտոսի հույսների ցեղասպանության հիշատակի օրվա առիթով:

Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է  (1916-1923)՝որպես Հունաստանի պատմության մռյալ պահերից մեկը:

«Greek City Times»-ի հաղորդմամբ՝ հիմնականում քահանաների կողմից պահված գրառումները ցույց են տալիս, որ առնվազն 350 հազար պոնտացի հույն ոչնչացվել է թուրքական զորքերի և քրդական զինված ուժերի կողմից: Այլ աղբյուրներ, ներառյալ օտարերկրյա միսիոներները, նշում են 500 հազար մարդու մահվան մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել