ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել
21:20 - 19 մայիսի, 2020

ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել

Մայիսի 19-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ:

Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են մայիսին կատարված աշխատանքները, զեկուցվել է  2020 թվականի ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումների ընթացքի, դրանց կատարման ժամանակ ի հայտ եկած խնդիրների, ինչպես նաև գնումների գործընթացին վերաբերող հարցերի մասին:

ՊՆ լրատվական ծառայությունը հայտնում է, որ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու  ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել արձանագրված թերությունների շտկման, ծրագրված  աշխատանքների լիարժեք կատարման և համավարակի տարածման դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումների խստիվ պահպանման վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել