Արցախում ևս մեկ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հաստատվել
19:09 - 19 մայիսի, 2020

Արցախում ևս մեկ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հաստատվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղարկված 27 փորձանմուշի պատասխանները, ըստ որոնց՝ 26-ը բացասական է, 1-ը՝դրական: Կորոնավարակակիր քաղաքացին նույն ընտանիքի շրջանակից է և նախապես մեկուսացված էր համապատասխան մեկուսարանում:

Բացասական 26 պատասխանից երկուսը նախկինում հաստատված վարակակիրներ են, ովքեր վաղը կրկնակի կթեստավորվեն և բացասական արդյունքի դեպքում կհամարվեն ապաքինված և դուրս գրվեն բժշկական հաստատությունից:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 29 քաղաքացու մոտ, որից 8-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 581 քաղաքացի, մեկուսացվել՝ 69-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել