Արսեն Թորոսյանը դատի է տվել Մասիսի ԲԿ նախկին տնօրենին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ փոխհատուցում |armtimes.com|
14:49 - 19 մայիսի, 2020

Արսեն Թորոսյանը դատի է տվել Մասիսի ԲԿ նախկին տնօրենին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ փոխհատուցում |armtimes.com|

armtimes.com: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել Մասիսի ԲԿ-ի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանին՝ պահանջելով հերքել հրապարակայնորեն զրպարտություն համարվող տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը ներկայացվել է մայիսի 14-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։

Թորոսյանի ներկայացուցիչներից Դավիթ Հունանյանը ասաց, որ 25.04.2020թ.-ին Նունե Ավանեսյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր անձնական էջում, որտեղ հանդես է գալիս «Նունե Ներսիսյան» անուն-ազգանունով, կատարել է գրառում, որի ներքո տեղադրել է նաեւ երկու լուսանկար, որոնք պատկերում են երկու այլ ֆեյսբուքյան գրառումներից հատվածներ. մեկը՝ medmedia.am կայքի գրառումն է՝ «Նախարարը մեծացնում է հիվանդանոցներում բուժվողների քանակը. ինչքան շատ հիվանդ, այնքան շատ ֆինանսավորում» վերնագրով ու Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի լուսանկարով, իսկ մյուս հատվածը ֆեյսբուքյան ինչ-որ օգտատիրոջ գրառում է, որը գրված է լատիներեն տառերով:

«Նունե Ավանեսյանն իր գրառմամբ դիմել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հետևյալ արտահայտությամբ՝ «Միայն մի բան կարող եմ ասել, Թորոսյան, բավական է ազգիս խաբես, բավական է, հարմարվիր ստացածդ գումարներով, հերիք է, հիշիր մուլտֆիլմը՝ «Золотая антилопа»-ն, և պատկերացրու ավարտդ»»,- մեջբերելով Ավանեսյանի գրառումը՝ ասաց Հունանյանը։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել