Համաշխարհային առաջնորդները միասնականության կոչ են անում կորոնավիրուսի դեմ պայքարում |armenpress.am|
13:08 - 19 մայիսի, 2020

Համաշխարհային առաջնորդները միասնականության կոչ են անում կորոնավիրուսի դեմ պայքարում |armenpress.am|

armenpress.am: Համաշխարհային առաջնորդները, որոնք հավաքվել են պատմության մեջ առաջին անգամ առցանց ձևաչափով անցկացվող Առողջապահության համաշխարհային վեհաժողովի շրջանակում, կոչ են արել երկրներին միավորվել կորոնավիրուսի դեմ պայքարում:

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով իր ելույթով բացեց վեհաժողովը, հանդես է եկել խիստ նախազգուշացմամբ: Նրա կարծիքով, աշխարհի երկրները կբախվեն շոշափելի վախի ու անվտանգության բացակայության խնդրին, եթե մահացու վտանգավոր հիվանդությունը չկանգնեցվի բոլոր տեղերում: Գուտերեշն ընդգծել է, որ համավարակի հետևանքները կարող են ավելի կործանարար լինել:

«Մեր ուժերը պետք է գնահատել առողջապահական ամենաթույլ համակարգերով: Զարգացող աշխարհի պաշտպանությունն առատաձեռնության ու բարեգործության հարց չէ, այլ լուսավորյալ անձնական շահ: Գլոբալ Հյուսիսը չի կարող հաղթահարել COVID-19-ը, եթե միևնույն ժամանակ գլոբալ Հարավը չհաղթահարի»,- նշել է նա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քննադատությունների թիրախում է հայտնվել ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի կողմից: ԱՄՆ-ն ապրիլին դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել