Եթե դիմակը կարող է ծառայել այն նպատակին, որի համար սահմանված է պահանջը, ապա քաղաքացին  կարող է կրել նաև տան պայմաններում  կտորից կարված դիմակներ․ փոխնախարար
12:43 - 19 մայիսի, 2020

Եթե դիմակը կարող է ծառայել այն նպատակին, որի համար սահմանված է պահանջը, ապա քաղաքացին կարող է կրել նաև տան պայմաններում կտորից կարված դիմակներ․ փոխնախարար

Այսօր Ազգային ժողովը քննարկում է բաց տարածքներում դիմակ չունենալու համար սահմաված տուգանքի չափը նվազեցնելու հարցը։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի  այն հարցին, որ եթե մարդը գտնի կտոր,տնային պայմաններում  դրանից դիմակ կարի, դա համարվելո՞ւ է դիմակ,  թե պարտադիր պետք է կրի գործարանային արտադրության դիմակներ։ Արդարադատության փոխնախարարը պատասխանեց, որ նման հարցերը չեն կարող օրենքով կարգավորվել։ 

«Եթե այդ դիմակը կարող է ծառայել այն նպատակին, որի համար սահմանված է պահանջը, ապա կարող է կրել նաև տան պայմաններում  կտորից կարված դիմակներ»,- ասաց Դանիելյանը։

«Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը անդրադարձավ հասարակության իրազեկման խնրին։ Վերջինս հարցրեց, թե ի՞նչ միջոցներ են կիրառվում հասարակությանը իրազեկելու համար։ 

Փոխնախարարը նշեց, որ ընդունված նոր որոշումները հրապարակվում են ինչպես հանրային հեռուստաընկերությամբ, այնպես էլ այլ զանգվածային լրատվամիջոցներով։ 

Պատգամավորը առաջարկեց  չեղարկել քաղաքացիների՝ 100 հազար դրամի հասնող նախկին տուգանքները, քանի որ, ըստ Միքայելյանի, 100 հազարը քիչ գումար չէ սարից իջած հովվի կամ հասարակ գյուղացու համար։

Փոխնախարարը նշեց, որ տուգանքների չեղարկման հարցը լրացուցիչ քննարկման կարիք ունի։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել