Աժ-ն քննարկում է բաց տարածքներում դիմակ չունենալու համար սահմանված տուգանքի չափը դարձնել 10․000 դրամ
11:44 - 19 մայիսի, 2020

Աժ-ն քննարկում է բաց տարածքներում դիմակ չունենալու համար սահմանված տուգանքի չափը դարձնել 10․000 դրամ

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը Ազգային ժողովին ներկայացրեց օրենքի նախագիծը։ Վերջինս իր ելույթում ասաց՝ 

«Ձեզ եմ ներկայացնում վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով մասնավորապես սահմանվում է օրենսգրքի 182․3 հոդվածը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ․ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։ Ինչպես նաև նույն հոդվածի 10-րդ մասից առաջարկվում է հանել «կամ ազատ տեղաշարժման իրավունքի այլ սահմանափակումները» բառերը։ Միառժամանակ առաջարկվում է, որ օրենքի նախագիծը ուժի մեջ մտնի հրապարակման պահից ։

Ներկայումս վարչական իրավախախտումների վերաբերյալ 182․3 հոդվածի 10-րդ մասը սահմանում է վարչական պատասխանատվություն, ինչպես մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման, այնպես էլ ազատ տեղաշարժման իրավունքի այլ սահմանափակումնեի համար՝ սահմանելով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսունապատիկի չափով, սակայն ներկայումս գործում են ազատ տեղաշարժման որոշակի  սահմանափակումներ, որոնք մեր կարծիքով համադրելի չեն մեկուսացմանկամ կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման հետ ՝ հաշվի առնելով դրանց հանրային վտանգավորությունը ։ Հետևաբար առաջարկվել է ավելի մեղմ պատժատեսակ, ավելի մեղմ պատժաչափ՝ 10․000 դրամի չափով տուգանք՝ ազատ տեղաշարժման պայման/պահանջ խախտելու համար։ Խոսքը մասնավորապես վերաբերում է պարետի որոշման հետ՝ բաց տարացքներում  դիմակ ունենալու պահանջին, որի պայմաններում գորոծող  օերնքում  պատժաչափը 100․000-ից 250․000 դրամ է։ Առաջարկվում է այդ տուգանքն  իջեցնել և սահմանել 10․000 դրամ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել