ermenihaber.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ 

Պոմպեոն նշել է, որ թուրք գործընկերոջ հետ քննարկել է աշխարհում մոլեգնող նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում թուրք-ամերիկյան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

«Շարունակելու ենք համագործակցությունը Թուրքիայի և ԱՄՆ քաղաքացիներին իրենց երկրներ բերելու ուղղությամբ, ինչպես նաև մատակարաման շղթայի ոլորտում»,- գրել է նա։ 

Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մորգան Օրթագուսն իր հերթին է տեղեկություն հրապարակել հեռախոսազրույցի վերաբերյալ։ Ըստ այդմ՝՝ Պոմպեոն և Չավուշօղլուն անդրադարձել են կորոնավիրուսի դեմ պայքարում ՆԱՏՕ-ի դերին։ Բացի այդ քննարկել են  երկկողմ հարաբերություններին վերաբերող տնտեսական և անվտանգային մի շարք հարցեր։