ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը և ԻԻՀ ԱԳ Եվրասիայի գլխավոր վարչության պետը քննարկել են գազի և էներգետիկայի ոլորտի ծրագրերը, երկկողմ առևտրաշրջանառությունը
16:57 - 18 մայիսի, 2020

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը և ԻԻՀ ԱԳ Եվրասիայի գլխավոր վարչության պետը քննարկել են գազի և էներգետիկայի ոլորտի ծրագրերը, երկկողմ առևտրաշրջանառությունը

Մայիսի 17-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ ԱԳ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ալի Ռեզա Հաղիղիանի հետ: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Դեսպան Թումանյանը ներկայացրեց երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լուծման ընթացքը: Մասնավորապես, խոսվեց գազի և էներգետիկայի ոլորտի ծրագրերի, երկկողմ առևտրաշրջանառության և մի շարք այլ հարցերի մասին:

Զրուցակիցներն անդրադարձան կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի գործում միմյանց հետ արդյունավետ համագործակցությանը: Կարևորվեց առողջապահական անհրաժեշտ պարագաների մատակարարման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել