Եթե տասն անգամ էլ կանչեն հանձաժողովի նիստին, կգամ. Արշակ Կարապետյան
16:11 - 18 մայիսի, 2020

Եթե տասն անգամ էլ կանչեն հանձաժողովի նիստին, կգամ. Արշակ Կարապետյան

Կներեք, քանի որ ինձ վերաբերող բոլոր հարցերը մի քիչ գաղտնի են, դրա համար ինձ կներեք: Ես ոչ թե չեմ ուզում ձեզ հետ շփվել, այլ չեմ կարող։ Ճշտելու հարցեր ունեին, նորից հարցեր տվեցին, պատասխանեցի: Այս մասին ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստից հետո ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը։ 

Հարցին՝ առաջին անգամ իր տված պատասխաններն սպառիչ չէ՞ին, նա ասաց.

«Եկեք բացասական գնահատական չտանք, որովհետև մարդկանց մոտ լրացուցիչ հարցեր են առաջացել: Որոշ ճշտումներ էին անում, որոշ հարցերն էլ նոր են եղել,- ասաց Կարապետյանը»:

Լրագրողներ այն հարցին, թե նախորդ անգամ հանձնաժողովի նիստից հետո Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ պատերազմի բոլոր  նախադրյալները  եղել են։ Լրագրողներին հարցին, թե արդյոք  հետախուզությունը իմացել է, որ պատերազմ է լինելու: Կարապետյանը լրագրողներին հորդորեց այդ հարցը տալ Անդրանիկ Քոչարյանին։ 

«Ադրբեջանի համար կարևոր է իմանալ՝ հետախուզությունը իմացե՞լ է, թե՞ չէ, երկու պատասխանն էլ շատ կարևոր է: Ոչ թե ես չեմ ուզում խոսել, պաշտպանվել կամ չգիտեմ ինչ անել, հարցը էնտեղ է, որ սա չենք կարող իրենց ասել։ Եթե չենք իմացել, դա էլ է կարևոր իրենց համար, եթե իմացել ենք, դա էլ է կարևոր»,- շեշտեց Կարապետյանը:

Կարապետյանի խոսքով, եթե նույնիսկ իրեն տասն անգամ էլ հրավիրեն կգա հանձնաժողովի նիստին։ Նա  նծեց, որ պատասխանել է հանձնաժողովին հուզող բոլոր հարցերին։ 

«Կոռեկտ, նորմալ, աշխատանքային հանդիպում էր»,- եզրափակեց Կարապետյանը։ 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել