Չինաստանը 2 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսից տուժած երկրներին |armenpress.am|
16:09 - 18 մայիսի, 2020

Չինաստանը 2 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսից տուժած երկրներին |armenpress.am|

armenpress.am: Չինաստանն առաջիկա երկու տարվա ընթացքում կհատկացնի 2 մլրդ դոլար կորոնավիրուսից տուժած երկրներին աջակցելու համար: Նշվում է, որ աջակցություն կցուցաբերվի հատկապես զարգացող երկրներին:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը:

«COVID-19-ի դեմ միջազգային համագործակցությունը խթանելու համար, Չինաստանը կհատկացնի 2 միլիարդ դոլար առաջիկա երկու տարիներին, որպեսզի աջակցություն ցուցաբերվի կորոնավիրուսից տուժած երկրներին, սոցիալ-տնտեսական զարգացմանը հատկապես զարգացող երկրներում»,-հայտնել է Չինաստանի առաջնորդն Առողջապահության 73-րդ համաշխարհային վեհաժողովին, որն ընթանում էր տեսակապի միջոցով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել