Էդուարդ Նալբանդյանը կմասնակցի ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին․ Անդրանիկ Քոչարյան
15:44 - 18 մայիսի, 2020

Էդուարդ Նալբանդյանը կմասնակցի ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին․ Անդրանիկ Քոչարյան

Եթե մենք երկրորդ անգամ կանչում ենք որևէ մեկին հանձնաժողովի նիստին, ուրեմն վերլուծությունների արդյունքում առաջացել են հարցեր, որոնք մենք պետք է կարողնանաք ճշտել։ Կարծում եմ մեզ հաջողվեց ճշտել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ 

Վերջինս նշեց, որ հաջորդ մարդը ում մենք հրավիրել են հանձնաժողովի նիստին՝ Էդուարդ Նալբանդյանն է։ Այս պահին նրա կողմից տրվել է համաձայնություն, որ նա կմանսնակցի հանձնաժողովի աշխատանքներին։ Ձևաչափը դեռ չի հստակեցվել։

«Հստակ է, որ պարոն Նալբանդյանը մասնակցելու է հանձնաժողովի նիստին։ Ինչ վերաբերում է Բակո Սահակյանին, եթե հանձնաժողովը հարցեր ունենա, ապա Բակո Սահակյանը պատրաստակամ է պատասխանել հարցերին։  Ես որպես հանձնաժողովի նախագահ գտնում եմ, որ Բակո Սահակյանին մի քանի հարց ունեմ։  Այս պահի դրությամբ շարունակում է մնալ մեկ կարևոր անձնավորության ներկայանալու խնդիրը, ով մինչև հունիսի 4-ը ունի ժամանակ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու, այդ մարդը Յուրի Խաչատուրովն է։ Բնականաբար , պարոն Կարապետյանին երկրորդ անգամ կանչելու պատճառներից մեկն էլ պարոն Խաչատուրովի չգալն է»,- ասաց Քոչարյանը։ 

Պատգամավորը տեղեկացրեց, որ հանձնաժողովը այլևս նամակ չի ուղարկելու Խաչատուրովին, քանի որ նա գիտի, որ պետք է ներկայանա։ Քոչարյանի խոսքով ոչ միայն Խաչատուրովը գիտի, այլ գիտեն նաև իր ընտնանիքի անդմաները, իր մարտական ընկերները, որոնք եղել են հանձնաժողովում, իրենք էլ են գտնում, որ Խաչատուրովը պետք է մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին։

«Մանավանդ, այն դեպքում, երբ հարգելի  5-րդ ալիքի պատրաստած ֆիլմում նա անկաշկանդ պատմում է ապրիլյան դեպքերից դրվագներ, նույն դրվագները կարող էր պատմել հանձնաժողովում, որպեսզի մենք  հարցեր տայինք։ Իսկ ֆիլմից հետո ավելի շատ հարցեր են առաջացել»,- ասաց  Խաչատուրովը։

Հանձնաժողովի  աշխատանքները կավարտվեն հունիսի 4-ին։   Սեպտեմբերին Ազգային ժողովին, հանրությանը կներկայացվեն  բոլոր այն դրվագների մասին ինֆորմացիա, որոնք հետաքրքրում են մարդկանց։ Քոչարյանը նշեց,որ ԱԱԾ-ից նույնպես ստացել են ապրիլյանին վերաբերող զեկույցը։ 

«Մենք այնքան տեղեկատվություն ենք ստացել, որը հնարավորություն է տվել մեզ  ունենալ ամբողջական եզրակացություն»,- ընդգծեց հանձնաժողովի նախագահը։

Հանձնաժողովը հրապարակելու է եզրակացության այն հատվածները, որոնք չեն հակասի Պետկանան գաղտնիքի մասին օրենքին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել