Ամենօրյա ռեժիմով իրականացվում է նաև աղբատար մեքենաների լվացում․ Հրաչյա Սարգսյան
13:57 - 18 մայիսի, 2020

Ամենօրյա ռեժիմով իրականացվում է նաև աղբատար մեքենաների լվացում․ Հրաչյա Սարգսյան

Արտակարգ դրության օրերին Երևանի այն հյուրանոցներում, որտեղ բուժվում են կամ մեկուսացված են կարոնավիրուսով հիվանդ քաղաքացիները, ամենօրյա ռեժիմով հավաքվում է աղբը, հատուկ մեքենայով տեղափոխվում աղբավայր և հենց այնտեղ ոչնչացվում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։ 

«Օգտվելով առիթից կխնդրեմ մեր քաղաքացիներին բոլոր օգտագործված դիմակները, ձեռնոցները  դնել պոլիէթիլային  տոպրակների մեջ և նոր նետեն աղբամանը»,- ասաց Սարգսյանը։

Վերջինս տեղեկավրեց նաև, որ ամենօրյա ռեիմով իրականացվում է աղբատար մեքենաների լվացում,աղբավայրից դրա դուրս գալուց անմիջապես հետո։

«Այս միջոցառումները այս պահին այսքանով  սահմանափակվում են»,- եզրափակեց Սարգսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել