Քոչարյանի պաշտպանները բողոքարկում են Դանիբեկյանի որոշումը
13:50 - 18 մայիսի, 2020

Քոչարյանի պաշտպանները բողոքարկում են Դանիբեկյանի որոշումը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ստացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։ Որոշումը բաղկացած է 92 էջից։

Պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերին և ներկայումս վերաքննիչ բողոքներ է պատրաստում, որոնք առաջիկայում սահմանված կարգով կներկայացվեն Վերաքննիչ քրեական դատարան։

Մայիսի 8-ին Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, նաև Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը դատարանում իրենց անձնական երաշխավորություններն էին ներկայացրել Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել