Երևանում ներկայումս հատուկ ռեժիմով աշխատում է 150 միավոր հանրային տրանսպորտային միջոց․ Հրաչյա Սարգսյան
13:36 - 18 մայիսի, 2020

Երևանում ներկայումս հատուկ ռեժիմով աշխատում է 150 միավոր հանրային տրանսպորտային միջոց․ Հրաչյա Սարգսյան

Պարետի որոշմամբ երթուղայիններում կանգնած երթևելու հնարավորությունը բացակայում է։ Դուրս է գրվել 150 միավոր շարժակազմ, ինչպես նաև  շարժակազմ են դուրս բերել մասնավոր ուղևորափոխադրող ընկերությունները։  Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։ 

«Փորձում ենք հասկանալ, թե ինչ ուղևորահոսք կունենանք Երևանում, քանի որ ընդհանուր առմամբ սրանք տարվա մեջ այն ամիսներն են, երբ ուղևորահոսքը մոտ 30 տոկոսով նվազում է՝ հաշվի առնելով, որ բոլոր ուսումնական հաստատությունները փակ են։ Կարծում եմ, մի քանի օրում, երբ կհասկանանք, թե ուղևորահոսքն ինչպիսին կլինի, ինչ-որ միջոցառումներ կձեռնարկենք՝ կքննարկենք երթուղիների հաճախականությունն ավելացնելու հարցը»,- ասաց Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով այս պահին 95 տոկոսի դեպքերում, քաղաքացիները իրենք չեն նստում, երբ տեղերը լրացած են լինում։ Որոշ դեպքերում քաղաքացիները վեճի են բռնվում վարորդի հետ և ցանկանում են, որպեսզի իրենք կանգնած նույնպես երթևեկեն։ Հանձնարարականը այնպիսին է, որ վարորդը կանգնացնում է  ավտոբուսը այնքան ժամանակ, մինչև տվյալ քաղաքացին չիջնի։ Սարգսյանը շեշտեց, որ այս պահին պահեստային ավտոբուսներ շահագործման անհրաժեշտություն չկա։

«Բոլոր երթուղայինները ապահովված են մանրադրամների արկղերով, ախտահանիչ նյութերով։ Կարող են լինել եզակի դեպքեր, որտեղ հնարավոր է չլինեն, բայց քաղաքապետի հանձնարարականը տրվել է բոլոր երթուղայիններին»,- ասաց Սարգսյանը։

Սարգսյանը տեղեկացրեց, որ և՛ մասնավոր, և՛ համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միոջոցների ախտահանումը իրականացվելու է համայնքի կողմից։

«Ինչ վերաբերում է դիմակներին և ախտահանչ նյութերին այս պահին դրանք ձեռք են բերում գիծը շահագործող ընկերությունները։ Ինչքան էլ մենք հավելյալ ներուժ տրամադրենք  չենք կարող ամբողջովին վերհսկել վարորդների կամ քաղաքացիների վարքագծերը։ Դրա համար կոչ ենք անում քաղաքացիներին՝ սխալներ նկատելու դեպքում հորդորել քաղաքացիներին կամ վարորդներին շտկել սխալը»,- եզրափակեց Սարգսյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել