Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 4,750,616 է, վարակից մահացել է 313,805 մարդ
18:37 - 17 մայիսի, 2020

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 4,750,616 է, վարակից մահացել է 313,805 մարդ

Այս պահի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 4,750,616 է, վարակից մահացել է 313,805 մարդ, ապաքինվել՝ 1,830,526-ը։

Վարակվածների թվով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն։ Այստեղ գրանցվել է վարակի 1,671 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 1,509,444 է։ ԱՄՆ-ում մահվան նոր դեպքերը 29-ն են, մինչև այս պահը մահացել է 90,142 մարդ։ Վարակից ապաքինվածների ընհանուր թիվը 339,572 է։ 

Կորոնավիրուսով վարակվածների թվով երկրորդ տեղում է Ռուսաստանը։ Այստեղ գրանցվել է վարակի նոր 9,709, վարակվածների ընդհանուր թիվը 281,752 է։ Կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 94-ով՝ ընդհանուր առմամբ դառնալով 2,631։ Ռուսաստանում վարակից մինչև այս պահն ապաքինվել է 67,373 մարդ։

Կորոնավիրուսով վարակվածների թվով երրորդ տեղում գտնվող Իսպանիայում վարակի նոր դեպքերը 1,214-ն են, ընդհանուր առմամբ վարակվել է 277,719 մարդ։ Նոր մահերի թիվը 87 է, մինչ այս պահը մահացել է 27,650 մարդ։ Իսպանիայում կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 195,945 է։

 

Աղբյուրը՝ worldometers.info:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել