ՀՀ-ն տարածաշրջանում 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսի դեպքերով 2-րդն է, մահերի թվով՝ 3-րդը. ամփոփ տվյալներ
 |tert.am|
17:59 - 17 մայիսի, 2020

ՀՀ-ն տարածաշրջանում 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսի դեպքերով 2-րդն է, մահերի թվով՝ 3-րդը. ամփոփ տվյալներ |tert.am|

tert.am: Հայաստանում այսօրվա դրությամբ դեպքերի ընդհանուր թիվը 4472 է, մահվան դեպքերը՝ 60: Առողջացել է 1925 հոգի: Տարածաշրջանում մեկ միլիոն բնակչության հաշվարկով Հայաստանում դեպքերի թիվը երկրորդն է՝ զիջելով Թուրքիային: 1 միլիոն բնակչության հաշվարկով՝ մահերի թվով Հայաստանը երրոդն է՝ զիջելով Իրանին ու Թուրքիային:

Այսպիսով՝ ՀՀ-ում թեստավորվել է 40,230 հոգի: Մեկ միլիոն բնակչության հաշվարկով դեպքերի թիվը 1509 է, մահերի թիվը՝ 20:

Վրաստանում դեպքերի ընդհանուր թիվը 695 է, մահացել է 12, առողջացել՝ 425 հոգի: Թեստավորվել է 36,248 հոգի: Մեկ միլիոն բնակչության հաշվարկով դեպքերի թիվը 174 է, մահերի թիվը՝ 3:

Իրանում դեպքերի ընդհանուր թիվը 118 392 է, մահացել է 6937, առողջացել՝ 93 147 հոգի: Թեստավորվել է 672,679 հոգի: Մեկ միլիոն բնակչության հաշվարկով դեպքերի թիվը 1,412, մահերի թիվը՝ 83:

Ադրբեջանում դեպքերի ընդհանուր թիվը 3138 է, մահվան դեպքերինը՝ 36: Առողջացել է 1944 հոգի: Թեստավորվել է 226,005 հոգի: Մեկ միլիոն բնակչության հաշվարկով դեպքերի թիվը 310 է, մահերի թիվը՝ 4:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել