ՌԴ-ն վարակակիրների թվով առաջ անցավ նաև Իսպանիայից և այժմ երկրորդն է աշխարհում
 |24news.am|
15:18 - 17 մայիսի, 2020

ՌԴ-ն վարակակիրների թվով առաջ անցավ նաև Իսպանիայից և այժմ երկրորդն է աշխարհում |24news.am|

24news.am: Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալների համաձայն՝ ՌԴ-ում վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 9709 նոր դեպք: Դեպքերի մեծ մասը՝ 3855-ը, Մոսկվայում է, Սանկտ Պետերբուրգում գրանցվել է 451 դեպք, Նիժնի Նովգորոդի շրջանում` 281 դեպք: 1 օրվա ՌԴ-ում կորոնավիրուսից բուժվել է 4207 մարդ, մահացել է 94 մարդ:

Նշենք, որ Ռուսաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 281,752 դեպք, վարակվածներից 67 373-ը բուժվել է, 2631 դեպք:

Այս պահին վարակակիրների թվով Ռուսաստանն աշխարհում երկրորդն է, առաջ է անցել տևական ժամանակ երկրորդ տեղում գտնվող Իսպանիայից, որտեղ վարակակիրների թիվը 277,719 է, մահացել է 27,650 մարդ, 195,945-ը բուժվել է


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել