Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 4096-ի
 |tert.am|
12:13 - 17 մայիսի, 2020

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 4096-ի |tert.am|

tert.am: Թուրքիայում վերջին օրվա ընթացքում անցկացվել է կորոնավիրուսի 42 236 թեստավորում, գրանցվել է վարակման 1610 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային:

Օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 41, բուժվել` 2004 վարակված:

Այսպիսով, երկրում անցկացված թեստերի ընդհանուր թիվը հասել է  1 589 625-ի, վարակման դեպքերի ընդհանուր թիվը` 148 067-ի, մահվան դեպքերը` 4096-ի, վարակվածներից առողջացել է 108 137 մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել