5 հոգի հոսպիտալացվել է, մի քանիսը հազում են. ինչպե՞ս է կորոնավիրուսը ներթափանցել տուն ինտերնատ
 |news.am|
21:53 - 16 մայիսի, 2020

5 հոգի հոսպիտալացվել է, մի քանիսը հազում են. ինչպե՞ս է կորոնավիրուսը ներթափանցել տուն ինտերնատ |news.am|

news.am: Դեռ պարզ չէ, թե ոչրտեղից է կորոնավիրուսը ներթափանցել Նորքի տուն ինտերնատ, քանի որ այնտեղ փետրվարի 27-ից խիստ կարանտին է պահպանվել: Այս մասին հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիլական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

«Ոչ ոք դուրս ու ներս չի արել ինտերնատից, նույնիսկ աշխատակիցներն են մնացել, մի բացառություն ենք ունեցել, որ տարեցներից մեկը 3 շաբաթ առաջ բուժման նպատակով տեղափոխվել է Էրեբունիի հիվանդանոց, վերադարձել է այնտեղից եւ թեստավորվել, սակայն նրա թեստը բացասական է եղել: Միակ մուտք ու ելքի դեպքը սա է եղել: Պետք է նաեւ հաշվի առնենք, որ ինտերնատը շատ մոտ է գտնվում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին,գրեթե 50 մետր հեռավարության վրա»,- ասաց նա:

Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ այս պահին թեստավորել են 70 հոգու,  41-ի թեստի պատասխանը դրական է եղել:

«Այս պահին 5 հոգու արդեն հոսպիտալացրել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, մյուսներին մեկուսացրել ենք, մինչեւ հասկանանք` ոնց է զարգանում: Հոսպիտալացվածներից 3-ը սիմպտոմներ չունեն, հիմնականում վարակվածները սիմպտոմներ չունեն, մի քանիսը հազում են»,- հավելեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 տարեցների ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել