tert.am: Խոսակցության թեմա են դարձրել, որ պետական բյուջեից 300 մլրդ դրամ դրված է որպես ավանդ ԿԲ-ում, այդ մարդիկ պետք է հասկանան՝ ինչի մասին է խոսքը։ 300 մլրդ գումար կա, բայց այդ 300 մլրդ դրամը ստատիկ գումար չի, դրանից ծախսեր են արվում, և եկամուտներ են գալիս։ Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է որոշվել գումարը ոչ թե շրջանառության մեջ դնել, այլ որպես ավանդ ներդնել Կենտրոնական բանկում։
«Սա այն դեպքերից է, որը ցույց է տալիս, թե բազմաթիվ «տաղանդավոր» մասնագետներ, որոնց իշխանությունը չի թողնում, որ իրենք գան, երկիրը ծաղկացնեն։ Իրենց մասնագիտական և տաղանդի մակարդակը որն է․ այդ, որ խոսակցության թեմա են դարձրել, որ պետության բյուջեից 300 մլրդ դրամ դրված է որպես ավանդ ԿԲ-ում, այդ մարդիկ պետք է հասկանան՝ ինչի մասին է խոսքը»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ պետական բուջեն ձևավորվում է հետևյալ կերպ՝ քաղաքացին վճարում է հարկը, և այդ գումարները տեղադրվում են մեկ հաշվում, որը կոչվում է գանձապետական միասնական հաշիվ։
«Քաղաքացին հարկը վճարում է, դրվում է գանձապետական միասնական հաշվին և այդտեղ մի փուլ կա, որ այդ փողը ոչ իրենն է, ոչ էլ պետությանը, որովհետև որպեսզի կամ իրենը, կամ պետությանը լինի, պետք է ինքը հարկային հաշվետվություն ներկայացնի, որ փողի այդ մասով վճարվի որպես վճարում։ Այդ գումարը այդ ժամանակում ինչ-որ մի տեղ պետք է մնա, այդ գանձապետական միասնական հաշիվն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
comment.count (0)