ԵՄ-ում ապաստան խնդրող քաղաքացիների թիվը 60% կրճատվել է․ սա լուրջ փաստարկ է, որ ՀՀ-ի հետ վիզայի ազատականացման ռեժիմի բանակցությունները սկսվեն․ Փաշինյան
 |tert.am|
19:15 - 16 մայիսի, 2020

ԵՄ-ում ապաստան խնդրող քաղաքացիների թիվը 60% կրճատվել է․ սա լուրջ փաստարկ է, որ ՀՀ-ի հետ վիզայի ազատականացման ռեժիմի բանակցությունները սկսվեն․ Փաշինյան |tert.am|

tert.am: Եվրոպացի մեր գործընկերների հետ ունենք պայմանավորվածություն, որ պետք է առաջ գնանք և սկսենք այդ բանակցությունները։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ դեռևս 2018 թվականին ՀՀ և ԵՄ միջև ազատ վիզայի ռեժիմի շուրջ բանակցությունները պետք է սկսված լինեին, սակայն ստեղծված իրավիճակում հետաձգվում է և մի շարք քաղաքական փոփոխությունների պատճառով, գործընթացը սառեցվել է։ Ե՞րբ կսկսվի ՀՀ-ԵՄ ազատ վիզայի ռեժիմի շուրջ բանակցությունները։

«Մենք պետք է հասկանանք, որ այսօր ԵՄ-ում միգրացիան ամենասուր քաղաքական պրոբլեմն է, և Եվրամիության մեջ կան երկրներ, որտեղ առանձնահատուկ սուր է։ Մենք նաև խնդիր ունենք, նախկինում վիզայի ազատականացման համաձայնագրերի իրականացման արդյունքները շատ մեծ քաղաքական պրոբլեմներ են առաջացրել մի շարք Եվրոպական երկրներում»,-ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ սա բավականին նուրբ թեմա է ԵՄ-ի համար և մեզ համար նույնպես։ Վարչապետն ասաց, որ քայլ-քայլ պետք է այս հարցում առաջ գնալ, գիտակցելով, որ այստեղ շատ մեծ պրոբլեմներ կան։

«Վերջին տարիներին ԵՄ տարածքում ապաստան խնդրող քաղաքացիների թիվը 60 տոկոսից ավելի կրճատվել է։ Սա լուրջ փաստարկ է, որ Հայաստանի հետ վիզայի ազատականացման ռեժիմի բանակցությունները սկսվեն»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ կորոնավիրուսը և ընթացիկ ներքաղաքական պրոբլմները նույնիսկ վերջին պահին խնդիր են առաջացնում, բայց հույս ունի, որ այդ բանակցությունները օր առաջ կսկսվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել