Ամուլսարի հարցի լուծման ֆունդամենտալ բանաձևը քրեական գործի օբյեկտիվ ընթացքն է և օբյեկտիվ հանգուցալուծումը․ Նիկոլ Փաշինյան
14:40 - 16 մայիսի, 2020

Ամուլսարի հարցի լուծման ֆունդամենտալ բանաձևը քրեական գործի օբյեկտիվ ընթացքն է և օբյեկտիվ հանգուցալուծումը․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում խոսեց Ամուլսարի խնդրի մասին։

Վարչապետը նշեց, որ հույս ունեին՝ Ամուլսարի հետ կապված քրեական գործը այժմ կամ, գոնե, առաջիկայում արդեն հանգուցալուծման հասած կլինի, բայց կորոնավիրուսն այդտեղ էլ իր նեգատիվ դերը կատարեց, որովհետև «Էլարդ»-ի փորձագետները պետք է գային շատ կարևոր հարցաքննության մասնակցելու համար, որպեսզի պատասխանեին այս ընթացքում կուտակված բազմաթիվ հարցերին։ Սակայն կորոնավիրուսի պատճառով նրանք չկարողացան ժամանել։

«Ըստ էության, հարցի լուծման ֆունդամենտալ բանաձևը քրեական գործի օբյեկտիվ ընթացքն է և օբյեկտիվ հանգուցալուծումը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել