Յուրաքանչյուր ձեռնարկության աշխատանքի հետագա և ոչ հետագա պատասխանատվությունն առաջին հերթին կրում է այդ ընկերության սեփականատերը․Նիկոլ Փաշինյան
14:04 - 16 մայիսի, 2020

Յուրաքանչյուր ձեռնարկության աշխատանքի հետագա և ոչ հետագա պատասխանատվությունն առաջին հերթին կրում է այդ ընկերության սեփականատերը․Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ բալոնների գործարանի, հայկական էլեկտրատեխնիկայի արտադրության գործարան, Սևանի շաքարի գործարանի, Ալավերդու պղնձաձուլականի, բամբակի վերամշակման գործարանի չաշխատելու հարցին։ 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ յուրաքանչյուր ձեռնարկության աշխատանքի հետագա և ոչ հետագա պատասխանատվությունն առաջին հերթին կրում է այդ ընկերության սեփականատերը և այդ ընկերության ղեկավարը։

«100 փաստերի մեջ տասնյակ փաստեր են արձանագրված, ընդ որում՝ անհերքելի են այդ փաստերը, որ Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու համար բավականին լավ պայմաններ են ստեղծվում։ Դրանք կատարյալ չեն, բայց այդ պայմանները բարելավվում են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը

Ինչ վերաբերում է կոնկրետ նշված ընկերություններին, ապա Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ընկերություններից մեկի սեփականատերը «Սանիթեք» ընկերության սեփականատերն էր։ Նրա խոսքով՝ այդ ընկերությունների մեջ կան նաև ընկերություններ, որոնց սեփականատերերը կամ ղեկավարները կոռուպցիոն գործերով գտնվում են հետախուզման մեջ։

«Երբ որևէ մեկը հրավիրում է իր տնտեսական գործունեությունը ներկայացնելու համար, ես չեմ խուսափում գնալ։ Բայց, եթե որևէ մեկը մտածել է, որ իմ որևէ տեղում գտնվելն իրենց ազատելու է օրենքի առաջ ունեցած պատասխանատվությունից, կամ պետք է ընկերություններն աշխատեն առանց բնապահպանական օրենքները հաշվի առնելու, այդպիսի բան լինել չի կարող»,-մասնավորապես նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ ընկերությունների գործունեության պատասխանատվությունն իր վրա չէ։ 

«Հայաստանում ընկերություններ փակվում են,  ընկերություններ դադարում են աշխատել, սկսում են աշխատել։ Կարևորը՝ ինչքանո՞վ է այդ ամենը կառավարության ապօրինի, սուբյեկտիվ միջամտման արդյուքնում։ Զրո է դրա պատասխանը»,-եզրափակեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել