Արցախի հարցը չի կարող լուծվել առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների․ Փաշինյանը վերահաստատեց հակամարտության լուծման իրենց պատկերացումը
13:42 - 16 մայիսի, 2020

Արցախի հարցը չի կարող լուծվել առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների․ Փաշինյանը վերահաստատեց հակամարտության լուծման իրենց պատկերացումը

Եթե նախկին նախագահների հետ Արցախի հարցի վերաբերյալ քննարկման անհրաժետություն լինի, որեւէ խնդիր չեմ տեսնում, բայց կարծում եմ կա նախկինում վարած բանակցությունների մասին ինֆորմացիան իմ ձեռքի տակ է։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձավ նաեւ բանակցությունների ձեւաչափին՝ եւս մեկ անգամ վերահաստատելով իր այն պնդումը, որ Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին շատ էական եւ կարեւոր են համարում, որովհետեւ առանց նրանց մասնացկության լուծում չեն պատկերացնում։

Փաշինյանը նկատեց, որ շատ է խոսվում այն մասին, որ իրենց չի հաջողվել Արցախին վերադարձնել բանակցային սեղան այնպես, ինչպես վերջին 22 տարում, երբ 1998 թվականին Արցախը դուրս թողնվեց բանակցային սեղանից․

«22 տարի ամբողջ միջազգային հանրությունը լռելյայն աշխատել է այդ պայամաններում, եւ այդպես եղել է լռելյայն կոնսենսուս։ Սա իր հետ բերում է որոշակի բարդություններ, եւ մեր պատկերացնումն այն է, որ չի կարող Արցախի հարցը լուծվել առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների»։

Նշելով, որ նախկինում եղած փաստաղթղթերում եւ հրապարակային հայտարարություններում էլ խաղաղապահ ուժերի գաղափարը ներկա է եղել, Փաշինյանը հիշեցրեց, որ ինչպես նախկինում է հայտարարել, եթե բանակցությունների արդյունքում կլինի այնպիսի լուծում, որին ինքը ոչ թե հակված կլինի ասել այո, այլ կմտածի գուցե չարժե ասել՝ ոչ՝ առանց մեր հանրության հետ խորհրդակցելու, ապա գործողությունը կլինի հետեւյալը՝ վերցնել այդ տարբերակը, գալ, խոսել Արցախի եւ ՀՀ-ի անվտանգության խորհուրդների, խորհրդարանների եւ ժողովրդի հետ․

«Ես էնպիսի պայման եմ կապել, որ շահարկման տեղ չի կարող լինել։ Հարց եմ տալիս․ իսկ կարո՞ղ ա ՀՀ կառավարությունը կամ վարչապետը Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծման գնա։ Էդ հարցը դուք ձեզ եք տալիս, դուք կարո՞ղ եք համաձայնել Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծմանը։ Որովհետեւ բանակցային սեղանի շուրջ, ի տարբերություն նախկին մի շարք դեպքերի, այսօր նստած անձը ներկայացնում է Հայաստանի ժողովրդին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել