Նավթի գների փլուզման պայմաններում մենք կարող էինք ակնկալել ՀՀ-ի ռազմավարական գործընկեր ՌԴ-ից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ․ Փաշինյան
13:14 - 16 մայիսի, 2020

Նավթի գների փլուզման պայմաններում մենք կարող էինք ակնկալել ՀՀ-ի ռազմավարական գործընկեր ՌԴ-ից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ․ Փաշինյան

Գազի գնի հետ կապված մեր խորհրդակցությունները շարունակվում են։ Այս մասին այսօր իր 8-րդ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչաետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ-ի հետ հարաբերություններում խութերը հարթեվել են։

Փաշինյանն ասաց, որ գազի գնի շուրջ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ՀԾԿՀ-ն կքննարկի։

«Այս պահին կոնկրետ բան ասել չեմ կարող, բայց էներգակիրների շուկայի փլուզման եւ նավթի գների անկման պայմաններում մենք կարող էինք ակնկալել ՀՀ-ի ռազմավարական գործընկեր ՌԴ-ից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ։ Ինչ վերաբերում է ռուսական կապիտալով ընկերությունների հետ կապված իրավիճակին՝ ես այդ թեման ամենայն մանրամասնությամբ քննարկել եմ ՌԴ նախագահի հետ, մենք ձեռք ենք բերել հստակ պայմանավորվածություններ, մնում է՝ դրանք ի կատար ածենք՝ հաշվի առնելով մեր երկրների հարաբերությունների շահերը։ Մենք ունենք շատ հարուստ օրակարգ, այդ օրակարգի հարցերը լուծելով գնում ենք առաջ»,- վստահեցրեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել