ԱԻՆ-ը հետաքննություն է սկսել Ազգային գրադարանում՝ բռնկված հրդեհի պատճառները հասկանալու համար
 |tert.am|
21:16 - 15 մայիսի, 2020

ԱԻՆ-ը հետաքննություն է սկսել Ազգային գրադարանում՝ բռնկված հրդեհի պատճառները հասկանալու համար |tert.am|

tert.am: Մեզ երեկ են գրությամբ տեղեկացրել, որ դեպք է տեղի ունեցել, այսօր ԱԻ նախարարության հետաքննության վարչության խումբը հետաքննություն է սկսել Ազգային գրադարանում: Այս մասին ասաց ԱԻՆ խոսնակ Էդմոն Զարգարյանը՝ անդրադառնալով Ազգային գրադարանում տեղի ունեցած հրդեհին:

«Նախնական վարկածն այն է, որ հավանաբար կարճ միացում է տեղի ունեցել էլեկտրական լարերից և փոքր հրդեհ է բռնկվել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վնասներին, Զարգարյանը նշեց, որ դա իրենք չեն քննում. «ԱԻՆ աշխատակիցները պատճառն են ուզում հասկանալ, սակայն երբ կլինի եզրակցություն, կհայտարարենք: Այսօր գնացել են և նախնական վարկածը դա է, բայց դա վերջնական չէ: Հրդեը փոքր է եղել, աղմուկն է ավելի մեծ:

Ուղղակի ինչքան հասկացանք, անմխիթար վիճակ է գրադարանում: Տնօրենն էլ է ասում՝ փող չունենք, որ ԱԻՆ ցուցումներով ինչպես որ կարգն է օդափոխության և հակահրդեհային համակարգն ամբողջովին վերազինենք, բայց դա այն կառույցն է, որտեղ պետք է արվի»,- նշեց Զարգարյանը:

Նրա խոսքով՝ հրդեհը երկու օր առաջ էր բռնկվել, նրանք նոր են իմացել, քանի որ հեռավար են աշխատում, հրդեհն ինքն իրեն մարել է: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել