Ծայրահեղ ծանր դեպքերից ունենք 46% մահացութուն, 54% առողջացում, ինչը լավ ցուցանիշ եմ համարում․ Արսեն Թորոսյան
20:52 - 15 մայիսի, 2020

Ծայրահեղ ծանր դեպքերից ունենք 46% մահացութուն, 54% առողջացում, ինչը լավ ցուցանիշ եմ համարում․ Արսեն Թորոսյան

Մոտ 700 հոգի ունենք թոքաբորբով հիվանդ, իսկ եթե ավելի կոնկրետ, երեկ երեկոյի դրությամբ՝ 690։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարլեն Ասլանյանի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նաև նշեց, որ ծայրահեղ ծանր վիճակում է 32 հոգի, ծանր վիճակում՝ 65, 11 քաղաքացի էլ միացված է թոքերի արհեստական շնչառության սարքերին։

«Մեր ծայրահեղ ծանր վիճակում եղած 102 «ավարտված» դեպքերից, որոնք կա՛մ առողջացել են, կա՛մ մահացել, ունենք 46% մահացութուն և 54% առողջացում, ինչը համարում եմ լավ ցուցանիշ, որովհետև համաճարակի առնվազն սկզբներին տարբեր երկրներից տեղեկանում էինք, որ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացիների մոտ 70-80%-ին չի հաջողվում փրկել»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ այս պահի դրությամբ 934 մեկուսացված քաղաքացի ունենք։

Թորոսյանը նաև համեմատության համար ասաց, որ Վրաստանը մինչ այժմ 1 միլիոն բնակչի հաշվով արել է 9 հազար թեստ, մենք՝ 12 650 թեստ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել