Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք
20:26 - 15 մայիսի, 2020

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` ստացվել են նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման նպատակով ՀՀ ուղարկված 57 փորձանմուշից 27-ի հետազոտության պատասխաններըՙ գրում է տեղեկատվական շտաբը:

«Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտանիքի անդամներ են :

Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:

Մյուս 30 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխանների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատված է կորոնավիրուսով հիվանդացության 24 դեպք, մեկուսացված է 62 քաղաքացի: Ընդհանուր թեստավորումների քանակը 554 է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել