Կլինեն բացօթյա ներկայացումներ ու համերգներ. երգիչներին սպասեք նաև ձեր բակերում. Խզմալյանը՝ աշխատանքի նոր սկզբունքի մասին |armtimes.com|
13:41 - 15 մայիսի, 2020

Կլինեն բացօթյա ներկայացումներ ու համերգներ. երգիչներին սպասեք նաև ձեր բակերում. Խզմալյանը՝ աշխատանքի նոր սկզբունքի մասին |armtimes.com|

armtimes.com: Առաջիկայում հնարավոր են թատերական եւ համերգային բացօթյա ներկայացումներ: Այս մասին  ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նախաձեռնությունը հենց նրանն է:

Փոխնախարարը մտահոգություն հայտնեց, որ եթե ոչինչ չարվի, մի քանի ամսից մեծ հարցական կլինի, թե կկարողանան ոլորտը վերադարձնել իր նախկին մակարդակին. «Երաժշտի, ջութակահարի դաստակը, դերասանի մարմինը չեն կարող ծուլանալ, դա լուրջ մասնագիտական հետեւանքներ ունի, դրա համար մենք քննարկել ենք եւ պարետին ուղարկել առաջարկներ»:

Փոխնախարարն առաջարկել է, որ յուրաքանչյուր պետական մշակութային կառույց ունենա իր պատասխանատուն, ինչը կա նաեւ պարետատան ցուցումների մեջ: Յուրաքանչյուր կառույցից պահանջելու են փորձերի ամսական ժամանակացույցը, թե ովքեր են գալու, որտեղ են դրանք անցկացվելու, քանի հոգի են լինելու եւ այլն:

«Յուրաքանչյուր մասնակից փորձից առաջ ջերմաչափվելու է: Յուրաքանչյուր աշխատակցի համար մենք անկետա ենք բացելու, որպեսզի, Աստված չանի, եթե վաղը որեւէ խնդիր լինի, մենք հստակ պատմությունն ունենանք՝ ում հետ է շփվել, երբ, ինչ քանակությամբ մարդիկ են եղել»,- նկատեց Խզմալյանը:

«Այս առաջարկին շատ ակտիվ արձագանքեց ոլորտը, որովհետեւ կատարողական արվեստները պահանջում են մարզական պատրաստվածություն: Անցած երկու եւ ավելի ամիսների հարկադիր պարապուրդը չենք կարող ասել, որ շատ ողբերգական հետեւանքներ է ունեցել ոլորտի վրա, բայց, բնականաբար, եթե վիճակը երկարաձգվի եւս մեկ, երկու ամիս, կարող է վատ անդրադառնալ: Այս իրավճակին համակերպվել չի նշանակում՝ պարփակվել տանն ու կործանել բոլոր ձեռքերումները՝ վտանգի տակ դնելով մեր մասագիտական որակը»,- ասաց նա:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել