Պարետի կողմից երեկ ընդունվել է որոշում, համաձայն որի նոր տնտեսական գործունեության տեսակներ են ավելացվել, որոնք նախկինում սահմանափակված էին, հիմա սահմանափակված չեն։  Որոշ գերծունեության տեսակներ դեռ կմնան սահմանափակված,  բայց կթույլատրվի իրականացնել վերջիններիս գործունեությունը բացառապես  առցանց կամ հեռավար, կամ առաքման միջոցով։ Այս մասին, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

«Ինչ վերաբերում է այն գործունեության տեսակներին, որոնք սահմանափակված են եղել մինչ այժմ և այդ սահմանափակումները ժամանակավորապես կհանվեն սույն թվականի մայիսի 18-ից, այդ գործունեության բոլոր տեսակների վերաբերյալ նույն պարետի որոշմամաբ սահմանվել են գործունեության հատուկ կանոներ։ Սահմանափակված կմնան՝ հյուրանոցային և համանման բնակատեղերի ծառայությունները, բայց բացառություն կլինի, այն հյուրանոցային ծառայությունները, որոնք կիրականացնեն հյուրերի հաշվառման ռեգիստր։ Այդ նախապայմանով վերջիններիս գործունեությունը չի սահմանափակվի։ Հանվում է սահմանափակումը հանրային սննդի օբյեկտների վրա, բացվում են ռեստորանները, բարերը, սրճարանները, որոնց գործունեությւոնը սահմանափակված էր»,- հավելեց Սիմոնյանը։

Վերջինս հիշեցրեց նաև , որ հանվում է հանրային տրանսպորտի  գործունեության արգելքը , ամսի 18-ից հանրային տրանսպորտը նույնպես կգործի ։ Մարզասրահների աշխատանքի արգելքը նույնպես հանվում է։ Նախարարի տեղակալը շեշտեց, որ  սահմանափակումների հանվելուն զուգահեռ գործելու են հատուկ կանոններ, որոնք հստակ ներկայացված են պարետի որոշման հավելվածում։ Բոլորը տնտեսվարողները կգործեն հատուկ կանոնների պահպանմամբ։

«Կանոնները բաժանված են երեք մասին, առաջինը՝ գործատուի կողմից պարտադիր իրականացվող կանոններն են, երկրորդը՝ աշխատակցի կողմից իրականացվող կանոնները և երրորդը՝ օգտվողի կողմից իրականացվող կանոնները։ Տրանսպորտում արգելվում է կանգնած երթևկում կազմակերպելը, բայցառությամբ, եթե 9 մետրից երկար է տրանսպորտային միջոցը։  Հանրային տրանսպորտի մեջ պետք է լինի ախտահանիչ միջոցներ, պետք է ունենալ անձնական պաշտպանության միջոցներ՝ ձեռնոցներ, դիմակներ և այլն։ Տրանսպորտ մտնելուց առաջ պետք  է ձեռքերը ախտահանել։ Արգելվում է նստեցնել այն մարդկանց, ովքեր պաշտպանիչ միջոցներ չունեն։ Կանոնների հետ կապված վերահսկողություն է իրականացվելու բոլոր այն գերատեսչությունների կողմից, որոնք պատասխանատու են։ Հանրայի սննդի օբյեկտներում պետք է բոլորը ջերմաչափվեն և ջերմության դեպքում նրանք պետք է չսպասարկվեն»,- տեղեկացրեց Սիմոնյանը։

Հարցին, թե ի՞նչն է դիմանկների օգտագործումը դարձել պարտադիր , Սիմոնյանը պատասխանեց, որ դիմակների պարտադիր լինելու հանգամանքը արվում է բացառապես համավարակի տարածումը նվազեցնելու համար։

«Բոլոր այն մարդիկ, ովքեր դուրս են գալիս տնից պետք է պարտադիր ունենան դիմակ, բայց դա չի նշանակում, որ  եթե դուք զբոսնում եք բաց տարածքում և ձեր շուրջ ոչ ոք չկա, ուրեմն պետք է դիմակ կրեք։ Դիմակ պետք է կրել, եթե այցելել  եք հանրային վայրեր։ Դիմակի առկայությունը պարտադիր է, իսկ կրելը կախված է այն հանգամանքից, թե այդ պահին որտեղ եք գտնվում»,- ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով տաքսի ծառայությունների համար նախատեսված կանոններին Սիմոնյանն ասաց, որ վարորդի հետևում նստելը ավել ցածր ռիսկայնություն ունի։