Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում մեկնարկել են 74,7 մլն դրամ արժողությամբ, 0,7 կմ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ (աշխատանքների մի մասն արդեն իրականացվել է):

Իսկ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, ըստ մարզպետարանի լրատվական ծառայության, Ծաղկաձորում նախատեսվում է իրականացնել ներհամայնքային մի շարք փողոցների, մայթերի վերանորոգման, հիմնանորոգման աշխատանքներ՝ շուրջ 96.6 մլն դրամ արժողությամբ: