Կառավարության նիստերը հեռավար կարգով անցկացնելու հարցը կքննարկվի գործադիրում

 |armenpress.am|
19:02 - 14 մայիսի, 2020

Կառավարության նիստերը հեռավար կարգով անցկացնելու հարցը կքննարկվի գործադիրում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարության և նախարարական կոմիտեի նիստերը հեռավար անցկացնելու հարցը կքննարկվի գործադիրում: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում ասաց փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հարցին:

«Քննարկվում է նախարարական կոմիտեների, ինչպես նաև կառավարության նիստերը հեռավար կերպով կազմակերպելու հարցը: Արդարադատության նախարարությունը նման նախագիծ է ներկայացրել, որը շատ մոտ ապագայում կքննարկենք կոմիտեի նիստին»,- ասաց Ավինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել