Բաքուն կրկին առաջարկում է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում |civilnet.am|
17:38 - 14 մայիսի, 2020

Բաքուն կրկին առաջարկում է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում |civilnet.am|

civilnet.am: Պաշտոնական Բաքուն հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ գերիների փոխանակման՝ «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքվ․ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Մենք նախկինի պես հակված ենք գերության մեջ պահվող անձանց՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով Հայաստանի հետ փոխանակելու դիրքորոշմանը։ Դա հատկապես արդիական է համավարակի պայմաններում։ Սակայն, ցավոք, այդ հարցում Հայաստանից չենք տեսնում կառուցողականություն։ Մենք մեր կողմից պատրաստ ենք դրան»,- ասել է Հաջիևը։

2019-ի տարեվերջին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Հայաստանը հրաժարվել էր գերիների փոխանակումից՝ «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել