Հայաստանը բաժանվելու է 119 շրջանների, որտեղ գործելու են ոստիկանության և ԱԻՆ-ի 1-ական խմբեր |hetq.am|
17:25 - 14 մայիսի, 2020

Հայաստանը բաժանվելու է 119 շրջանների, որտեղ գործելու են ոստիկանության և ԱԻՆ-ի 1-ական խմբեր |hetq.am|

hetq.am: Քաղաքացիների տեղորոշման համակարգի գործունեությունը շատ կարևոր է, և շուտով ներդրվելու է նոր համակարգ, որը կնպաստի ինքնամեկուսացած կամ մեկուսացած քաղաքացիների կողմից կանոնների պահպանմանը: Ազգային ժողովի հատուկ նիստում խոսելով ներդրվելիք նոր համակարգի մասին՝ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց հետևյալը.

«Հայաստանը բաժանվելու է 119 շրջանների: Այդ շրջաններում գործելու են ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) աշխատակիցների 1-ական խմբեր, որոնք ինքնամեկուսացման ցուցում ունեցող անձանց ինքնամեկուսացման փաստը պետք է ստուգեն և համակարգին ազդանշան տան: Ինչ վերաբերում է տեղորոշման համակարգին, ապա մենք ունեցել ենք 1938 հիվանդի կոնտակտավոր անձանց տեղորոշում: Եվ մոտավորապես այդ թիվը համակարգով տված է եղել 36 հազար, այդ մարդկանցից ֆիլտրվել են այն անձանց շրջանակը, որոնց հետ հիվանդը իսկապես կոնտակտ է ունեցել»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Փոխվարչապետի պնդմամբ՝ քաղաքացիների տեղորոշման համակարգը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը ավելացնում է 20-30 տոկոսով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել