Ռուսաստանում վերջին 12 օրվա ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսի նոր դեպքերի թվի նվազում է գրանցվել |azatutyun.am|
14:43 - 14 մայիսի, 2020

Ռուսաստանում վերջին 12 օրվա ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսի նոր դեպքերի թվի նվազում է գրանցվել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանում վերջին 12 օրվա ընթացքում առաջին անգամ արձանագրվել է կորոնավիրուսի նոր դեպքերի թվի նվազում: Անցած 24 ժամում հաստատվել է 9 հազար 974 դեպք, ըստ պաշտոնական աղբյուրների՝ մահացել է 93 մարդ, թե՛ վարակակիրների, թե՛ զոհերի մեծամասնությունը մայրաքաղաք Մոսկվայում է:

Համաճարակի բռնկումից մինչ օրս Ռուսաստանում կորոնավիրուսով է վարակվել 252 հազար 245 մարդ, այս ցուցանիշով երկիրն աշխարհում երկրորդ տեղում է՝ Միացյալ Նահանգներից հետո: Մահվան ցուցանիշը կազմում է 2 հազար 305:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել