Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2200-ը |hetq.am|
14:56 - 13 մայիսի, 2020

Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2200-ը |hetq.am|

hetq.am: Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից Ռուսաստանում մահացել է 96 մարդ։ Ինչպես հայտնում է Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը, ընդհանուր առմամբ, երկրում COVID-19-ից մահացել է 2 212 մարդ։

Մահացության դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում։ Մայիսի 12-ի դրությամբ՝ Ռուսաստանի մայրաքաղաքում,  կորոնավիրուսից մահացել է 1 232 մարդ (53-ը վերջին օրվա ընթացքում)։

Մահացության ցուցանիշներով երկրորդ հորիզոնականում Մոսկվայի մարզն է, որտեղ, մահացել է 226 մարդ։ Մոսկվայի մարզին հաջորդում են Սանկտ Պետերբուրգը (մահվան 63 դեպք), Նիժեգորոդսկի մարզը (մահվան 35 դեպք), Ինգուշեթիան (մահվան 32 դեպք), Բրյանսկի մարզը (մահվան 30 դեպք)։ 

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 10 028 նոր դեպք՝ ընդհանուր թիվը դառնալով մոտ 242,2 հազար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել