Օրեր առաջ մամուլում  լուրեր էին տարածվում, որ Բերդավան գյուղի բնակիչներից մեկի մոտ կորոնավիրուս է կասկածվում։  Ըստ հրապարակման, բնակիչը մայիսի 9-ին մասնակցել էր թաղման արարողության, նույն օրը վերջինիս կնոջ մոտ  հայտնաբերվել էր կորոնավիրուս, սակայն կինը Երևանից գյուղ չէր վերադարձել։ 

«Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» Տավուշի մասնաճյուղից infocom.am-ին տեղեկացրին, որ ընտանիքի անդամների թեստերի արդյունքները բացասական են։ Նրանք գտնվում են ինքնամեկուսացան փուլում։ Հայտնեցին, որ կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Վերջինս գտնվում է հիվանդանոցում։

Մեր զրույցում Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանն ասաց, որ գյուղի բնակիչներից երկուսն են անցել թեստավորում։

«Հայրը այս պահին Երևանում է՝ ինքնամեկուսացված։ Գյուղում է նրանց աղջիկը, որը նույնպես 15-օրյա ինքնամեկուսացման մեջ է։ Գյուղում այլ մեկուսացվածներ չկան։ Վարակված կնոջ հետ վերջին անգամ շփվել են մայիսի 5-ին»,- հայտնեց Մուղդուսյանը ։

Նոյեմբերյան համայնքում այս պահին  վարակակիրներ չկան։