Աբովյանի պետական քոլեջի տարածքում մեկնարկած loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքներն ավարտված են
12:08 - 13 մայիսի, 2020

Աբովյանի պետական քոլեջի տարածքում մեկնարկած loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքներն ավարտված են

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Smart Foundation/ «Սմարթ» հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում Աբովյանի պետական քոլեջի տարածքում մեկնարկած loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքներն ավարտված են:

Համայնքային կյանքի զարգացման մեր տեսլականում բազմիցս եմ կարևորել նաև հանրային գրադարանների ու ստեղծարար կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ դրանք իրենց գործունեությամբ միտված են մեր համայնքներում մեր քաղաքացիների քաղաքացիական իրավագիտակցության բարձրացմանը, ինչպես նաև հանդիսանում են լավագույն հարթակ հանրության իրազեկվածության բարձրացման տեսանկյունից, ինչու չէ, նաև կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդող կարևոր գործոն են:

Եվ այժմ ուրախությամբ եմ հայտնում, որ Աբովյանի հանրային գրադարանն այլևս իրականություն է:

Դիզայներական նորագույն լուծումներով կառուցված հանրային գրադարանը շատ արագ դառնալու է երիտասարդ ու նաև ավագ սերնդի ներկայացուցիչների ամենասիրելի վայրը, որտեղ նրանք կարող են կյանքի կոչել ամենատարբեր նորարարական ու ստեղծարար գաղափարներ:

Այս պահին ընդամենը ներքին կահավորումն է պակասում, որն էլ կյանքի կկոչենք համավարակով պայմանավորված՝ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո։

Ամբողջական գործընթացի ավարտից հետո Աբովյանում կունենանք նմանը չունեցող հանրային գրադարան՝ հագեցած դասական ու մոդեռն գրականության նմուշներով, հարմարավետ Work’n’Roll կոնցեպտով ստեղծված աշխատանքային սրահներով, սեմինարներ ու դասընթացներ անցկացնելու սենյակներով։

Կոտայքում մենք հանձնառու ենք մեր կարևորագույն քաղաքական առաջնահերթության իրագործմանը. այն է՝ «Կոտայքի բնակչի վերափոխումը ՀՀ քաղաքացու»»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել