Արցախից թեստավորված 44 անձանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել․ 31-ի թեստերի արդյունքները հայտնի կլինեն վաղը
23:36 - 12 մայիսի, 2020

Արցախից թեստավորված 44 անձանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել․ 31-ի թեստերի արդյունքները հայտնի կլինեն վաղը

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են թեստավորված 44 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը նրանց մոտ չի հաստատվել:

Տեղեկացնենք, որ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ թեստավորվել է 75 քաղաքացի: Մնացած 31-ի արդյունքները հայտնի կլինեն վաղվա ընթացքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել