Վանաձորի քաղաքապետարանի հայտարարած փոսալցման ու շների ստերջացման մրցույթներին ոչ ոք չի մասնակցում
 |armtimes.com|
20:45 - 12 մայիսի, 2020

Վանաձորի քաղաքապետարանի հայտարարած փոսալցման ու շների ստերջացման մրցույթներին ոչ ոք չի մասնակցում |armtimes.com|

armtimes.com: Վանաձորի քաղաքապետարանի հայտարարած տարբեր մրցույթներին մասնակցության լուրջ պասիվություն է նկատվում, որոշ դեպքերում նաեւ՝ մասնակիցներ չեն լինում: ՀԺ-ի հետ զրույցում  Վանաձորի քաղաքապետն ասաց, որ համայնքի 2020թ-ի բյուջեով համայնքում իրականացվող ասֆալտապատման համար հայտարարված մրցույթներին այդպես էլ որեւէ մեկը չի մասնակցել: 

«2 անգամ միրցույթ հայտարարեցինք, չկայացավ, մասնակից չկար, հիմա փորձել ենք կառավարության միջոցով ուղիղ գնման թույլտվություն ստանալ»,- տեղեկացրեց քաղաքապետը՝ նշելով, որ կոնկրետ փոսալցման աշխատանքների համար հայտարարված գումարը կազմել է 67 մլն դրամ:

«Իմ կարծիքով՝ խնդիրը գնումների գործընթացի հետ է կապված, ինչպես նաեւ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի: Ոչ միայն մասնակից չունեցանք 2 անգամ հայտարարված մրցույթներին, այլ անգամ հետաքրքրվողներ չեղան, մինչդեռ նախորդ տարիներին 1 մրցույթին 5-6 մասնակից էր լինում»,- նշեց Ասլանյանը՝ հավելելով, որ եթե կառավարությունը չթույլատրի, ապա կրկին մրցույթ կհայտարարեն:

Հետաքրքրվածություն չկա ոչ միայն փոսալցման համար հայտարարված մրցույթների նկատմամբ, այլ նաեւ թափառող կենդանիների վնասազերծման համար տարեսկզբից քանիցս հայտարարված մրցույթների հանդեպ:

Ավելին՝ Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել