Դմիտրի Պեսկովի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս |armenpress.am|
17:37 - 12 մայիսի, 2020

Դմիտրի Պեսկովի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մոտ հաստատվել է նոր տիպի կորոնավիրուս։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, Պեսկովն անձամբ հաստատել է լուրը և հայտնել, որ բուժվում է։

«Այո, ես վարակվել եմ, բուժվում եմ»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Քաղաքաշինության նախարար՝ Վլադիմիր Յակուշևի և Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ։ 

Միշուստինը ապրիլի 30-ից գտնվում է մոսկովյան հիվանդանոցներից մեկում՝ բժիշկների հսկողության տակ, և բժիշկները նշում են, որ նրա առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել