Սասուն Միքայելյանի ելույթը չեմ ընկալել, որպես սպառնալիք․ Լիլիթ Մակունց
15:32 - 12 մայիսի, 2020

Սասուն Միքայելյանի ելույթը չեմ ընկալել, որպես սպառնալիք․ Լիլիթ Մակունց

Էդմոն Մարուքյանի տեսաուղերձի միայն քաղաքական հատվածին կանդրադառնամ, իսկ ադտեղ միայն մեկ հարց էր քաղաքական , մյուս հատվածներին չեմ անդրադառնա։  Քաղաքական հատվածը վերաբերում էր միայն մանդատները վայր չդնելուն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլի Մակունցը։

Հարցին, թե իրենք ինչպես են լուծելու պատգամավորների մանդատը վայր դնելու հարցը, որ իրենք երեկ ձևակերպել են հստակ անելիքները,որոնք պետք է արվեն երկուստեք։

«Ակներև է, որ «Լուսավոր Հայաստանը» չընդունեց իր մեղքի չափաբաժինը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ»,- ասաց Մակունցը։

Անդրադառնալով Սասուն Միքայելյանի երեկ ամբիոնից ունեցած ելույթին Մակունցը նշեց, որ դա  բավականին հստակ էր։ Ըստ Մակունցի Միքայելյանը  հիշեցնում էր, թե ինչ է տեղի ունեցել նախկինում։

«Ես նրա ասածը  չեմ ընկալել որպես սպառնալիք, երբ նա ասում էր՝ կամ ներողություն պետք է խնդրի, կամ լավ չի լինելու: Ես դա ընկալել եմ որպես բարոյական դաշտում, որ պարոն Մարուքյանի եղբոր ներողություն չխնդրելը լավ չի անդրադառնալու թե՛ պարոն Մարուքյանի, թե՛ «Լուսավոր Հայաստանի» հեղինակության վրա: Ես այդպես եմ ընկալել»,- ասաց Լիլիթ Մակունցը։

Մակունցը լրագրողներին խնդրեց այլևս չանդրադառնալ այդ թեմային, քանի որ ամեն ինչ ասված է։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել