Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 899-ով |armenpress.am|
13:40 - 12 մայիսի, 2020

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 899-ով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 հազար 899 նոր դեպք:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նոր դեպքեր գրանցվել են երկրի 83 ռեգիոնում: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Մոսկվայում՝ 5 հազար 392, մերձմոսկովյան շրջաններում՝ 1063: Նշվում է, որ 4 հազար 704 պացիենտի մոտ չեն եղել ախտանշաններ: Վերջին մեկ օրում գրանցվել է վարակի հետևանքով մահացության 107 դեպք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել