«Խաչատուրովի ԱԺ գալը առաջին հերթին իր համար է լավ». ովքե՞ր կլինեն Ապրիլյան քննիչ հանձնաժողովի վերջին հյուրերը
 |armtimes.com|
19:49 - 11 մայիսի, 2020

«Խաչատուրովի ԱԺ գալը առաջին հերթին իր համար է լավ». ովքե՞ր կլինեն Ապրիլյան քննիչ հանձնաժողովի վերջին հյուրերը |armtimes.com|

armtimes.com: Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող Ազգային ժողովի հանձնաժողովի հաջորդ երեք հյուրերը կարող են լինել ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Նալբանդյանի հրավերը դեռ նոր է ուղարկվել, Բակո Սահակյանը պատրաստակամություն հայտնել է մասնակցելու, իսկ ահա Յուրի Խաչատուրովը թեեւ մերժել է, բայց չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի հորդորով մասնակցի հանձնաժողովի վերջին նիստերից մեկին:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր այդ կապակցությամբ ասաց.

«Ես ասել եմ, որ որեւէ անգամ էլ չեմ դիմելու, թող ինքը որոշի՝ կգա, չի գա, նույնիսկ գալը հանձնաժողովի համար այդքան էլ էական չի: էական է այն առումով, որ նա ղեկավարել է մեր Զինված ուժերը, եւ իր ղեկավարության տակ գտնվող բոլոր զինվորականները հարգել են մեր պետականությունը եւ եկել են ԱԺ: Ինչու Ազգային ժողով, որովհետեւ այն ունի առաջնային մանդատ, որովհետեւ մենք պառլամետական երկիր ենք: Եթե պարոն Խաչատուրովը հասցնի մինչեւ ամսի 4-ը դա գիտակցի, ավելի լավ առաջին հերթին իր համար: Ինչու իր համար, որովհետեւ մի շարք հարցեր, եթե ինքը չի պատասխանել, իր փոխարեն պատասխանողներ շատ են եղել: Ես ուզում եմ, որ հենց իրենից հանձնաժողովը լսի, որովհետեւ ես հարգում եմ այն անցած ուղին (մինչ 1999 հոկտեմբերի 27), ինչ նա արել է Զինված ուժերի համար, ես էլ համեստ մասնակցություն եմ ունեցել ԶՈՒ կայացման գործում»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է նաեւ՝ գլխավոր դատախազին հրավիրեն: Քոչարյանն ասաց, որ կհրավիրեին, եթե նա իրենց տեղեկատվական բազայի վրա ավելացնելու բան ունենար: Նույնը, ըստ Քոչարյանի, վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել